Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Ինչպես ակտիվացնել մազերի աճը. 1in.am

Ինչպես ակտիվացնել մազերի աճը. 1in.am

Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ակտիվացնել մազերի աճը: Մադրիդի Spanish National Cancer Research Centre-ի (Իսպանիայի առաջատար ուռուցքաբանական հետազոտական կենտրոն) գիտնականները փորձարկումն անցկացրել են մկների վրա. բացահայտումն արվել է պատահաբար:

Պարզվել է, որ մկների ստացած հակաբորբոքային միջոցները նպաստել են նրանց մազածածկույթի վերականգնմանը: Հետագա հետազոտությունների ժամանակ պարզվել է, որ իմունային համակարգի բջիջները խթանել են հարևանությամբ գտնվող ցողունային բջիջների աշխատանքը, ինչն էլ մկների մոտ հանգեցրել է մորթու վերականգնման:

Իմունային համակարգի բջիջների ու ցողունային բջիջների փոխգործակցության մեխանիզմը կարող է լույս սփռել ճաղատության հետ կապված խնդիրների վրա: Այսպիսով՝ հաջողության դեպքում կարելի է ակնկալել, որ 5-10 տարի անց ի հայտ կգա մազերի փոխպատվաստման ավելի էժան ու հասարակ մեխանիզմ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. kakbik.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ